Շնորհավոր անկախության օր

Այսոր Հնդկաստանի Անկախության օրն է: Այս տարի ամբողջ աշխարհում հնդիկները նշում են Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախության հռչակման 65-րդ տարելիցը: Հնդկաստանը անկախացավ 1947 թվականին:

Այդ օրը` 1947 թվականին, երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն Դելիում բարձրացրեց անկախ Հնդկաստանի ազգային դրոշը:

Շնորհավորում ենք բոլոր հնդիկեներին,և միանում նրանց իրենց ուրախության մեջ,(չէ որ արդեն տաս տարուց ավել է ինչ այս հրաշք երկրում եմ): Թող Հնդկաստանի դրոշը միշտ բարձր ծածանվի, ի նշան անկախ և դեմոկրատական հասարականության: Թող հավետ հնչի Ջանա Գանա Մանան և հավիտյան խախաղություն տիրի Հնկաստանի երկրնքում:
Ջաի Հի՛նդ:

Advertisements

Ինչ՞ու են հնդիկները Նամաստե անում

Հնդիկները միմիանց ողջունում են «Նամաստե» անելով:Երկու ձեռքերը միացնում են իրար պահելով կրծքավանդակի  առաջև գլուխը խոնհարելով ասոմ նամաստե:

Նամաստե-ով կարելի է ողջունել բոլորին, տարիքային կամ սերային սահմանափակում չունի:
Հնդկական մշակույթն ունի հինգ ավանդական ողջույնի կամ հարգանքի տեսակներ, որոնցից մեկն է «նամաշկարամ»-ը (նամաստեն):

Շատերը սրան նայում են որպես հնազադման նշան, սակայն դա իրականում դիմացինի հանդեպ ունեցած հարգանքի նշան է:
Նամաստեն կարող է լինել սովորական ողջույնի նշան,մշակութային սովորույթ, ինչպես նաև աղոթքի և պաշտամունքի նշան:
Սակայն նամաստեն ունի խորը իմաստ:
Սանսկրիթ-ում,«նամա+տե»= նամաստե նշանակում է խոնհարվում եմ քո առաջ,հարգանքներս քեզ և այլն:
Հնդիկները հավատում են, որ մարդկանց ֆիզիկապես հանդիմպւմն աեդքան կարևոր չե, որքան հոգեպեսը:
Ուստի միմիանց հանդիպելիս նրանք նամաստե են անում,որը նաև նշանակում է՝«թող մեր սրտերը նույնպես հանդիպեն
(միամորվեն) միմիանց:
Նամաստեյի հոգևոր խորհուրդը ավելի կարևոր է: Բոլոր մարդկանց մեջ բնակվում է նույն Աստված և նույն ոգին:
Ուստի երկու ձէռքետի միացումը(տես նկարում) խորհրդանշում է այս էրկու հանդիպող անձանց մտավոր և հոգևոր միությունը:
Քանի որ հնդիկները հավատում են, որ Աստված բնակվում  բոլոր մարդկանց մեջ, նրանք գլուխները խոնհրելով
և երբեմն աչքերը փակ հարգում են դիմացինի հոգևոր սրբությունը:
Ուստի նամաստեն  միայն ողջույնի նշան չէ,այլ նաև հարգանքի, սիրով և խախաղոխության խորհրդանիշ:

Ազգային Օրհներգը

Հնդկաստանի ազգային օրհներգը «Ջանա Գանա Մանա»ն է,որը ստեղծագործվկել է Ռաբինդրանաթ Տագորի կողմից: Ջանա Գանա Մանան պաշտոնապես ընդունվել է որպես ազգային օրհներգ 1950 թ-ի հւնվարի 24ին:

Բենգալերեն
জনগণমন-অধিনায়ক জয় হে.
ভারতভাগ্যবিধাতা
পঞ্জাব সিন্ধু গুজরাট মরাঠা
দ্রাবিড় উৎ‍‌কল বঙ্গ
বিন্ধ্য হিমাচল যমুনা গঙ্গা
উচ্ছল জলধি তরঙ্গ
তব শুভ নামে জাগে
তব শুভ আশিস মাগে
গাহে তব জয়গাথা
জনগণমঙ্গলদায়ক জয় হে
ভারতভাগ্যবিধাতা
জয় হে, জয় হে, জয় হে,
জয় জয় জয়, জয় হে॥

Հայերեն հնչողությամբ
Ջանա գանա մանա ադհինայակա ջայա հե
Բհարըտա բհագյա բիդհատա:
Փնջաբա,Սինդհու,Գուջուրաթա,Մարաթա
Դրավիդա ուտկալա բանգա:
Բհինդյա, Հիմաչալա,Յամունա,Գանգա,
Ուուչալա ջալադի տարանգա:
Տաբհա շուբհա նամե ջագե,
Տաբհա շուբհա աշիշը մագե
Գահե տաբհա ջայա գաթհա:
Ջանա գանա մանա ադհինայակա ջայա հե
Բհարըտա բհագյա բիդհատա:
Ջայա հե, ջայա հե, ջայա հե…
Ջա՛յա ջա՛յա ջա՛յա ջա,յա հե՜:

Հայերեն թարգմանություն
Դու ես կառավարում  բոլոր մարդկանց մտքերը,
Պարգևիչ Հնդկաստանի ճակատագրի:
Քո անունը արդացնում է սրտերը Փանջաբի, Սինդի,
Քուջուրաթի եւ Մարաթայի ,
Դրավիդայի Օրիսայի եւ Բենգալիայի:
Այն Արձագանքում է Վիդհյա  եւ Հիմալայան լեռներում,
Խառնվում է Յամունայի և Գանգեսի ջրերին 
Եվ երգվում Հնդկական ծովի ալիքների կողմից:
Նրանք աղոթում են քո օգնության համար և երգում  քո փառքի մասին, 
Այսօր  բոլոր մարդկանց փրկությունը  քո ձեռքերում է,
Պարգևիչ Հնդկաստանի ճակատագրի:
Հաղթանակ՛, հաղթանակ՛, հաղթանակ՛ քեզի:

Նշում

Կարմայի օրենքը


Դեռ հնագույն ժամանակներում հինդուիստական սրբազան Տեքստերում տրվել է մարդկային կյանքի առավել  բարդ հանելուկների բացահայտման բանալին: Ըստ հին իմաստունների ուսմունքների, մարդուն անմահ Ոգի   է շնորհված, որը սկիզբ է առնում Աստծուց եւ իր մեջ պարունակում է բոլոր աստվածային հատկանիշները սաղմնային վիճակում:

Որպեսզի այդ աստվածային հատկանիշներն արթնանան, որպեսզի մարդն ինքը դրանք լիարժեքորեն զարգացնի,  նրան տրվում է գործունեության դաշտ` երկրային աշխարհը: Զանազան` վշտալի, ուրախ երկրային ապրումների  արդյունքում մարդը հասնում է ինքնաճանաչման, իսկ դրա հետ մեկտեղ էլ սեփական աստվածային ծագման  գիտակցման: Սակայն, որպեսզի մարդն այս ամենը հասկանա, նրան անհրաժեշտ է ոչ թե մեկ, այլ շատ կյանքեր,  մինչեւ որ երկրային փորձը նրան չդարձնի իմաստուն` կատարյալ:

Վերամարմնավորման օրենքի հետ միասին, որը բացատրում է մարդկանց արտաքին եւ ներքին  անհավասարությունը, հին արեւելյան ուսմունքներն աշխարհին տվել են աշխարհը ղեկավարող անխախտ արդարության օրենքի խելացի հիմնավորումը: Այդ օրենքը կրում է Կարմայի օրենք   անվանումը: Այն սահմանում է, որ Ոգու աշխարհում յուրաքանչյուր պատճառ իր հետեւից բերում  է համապատասխան հետեւանք, նույնպիսի ճշտությամբ եւ անխուսափելիությամբ, ինչպես որ ֆիզիկական բնության մեջ միեւնույն երեւույթն ամեն անգամ առաջացնում է նույն հետեւանքը:

Սանսկրիտ լեզվով “կարմա” բառը նշանակում է գործողություն: Լինել եւ գործել` միեւնույնն է. ողջ Տիեզերքը  մեկ հզոր, անդադար Գործունեություն է, որը կառավարվում է Արդարության անխախտ Օրենքով: Մարդու Կարման իրենից ներկայացնում է նրա գործունեության ողջ միագումարը: Այն, ինչ մարդն իրենից ներկայացնում է ներկայում եւ ինչ կներկայացնի իրենից ապագայում, այդ ամենը անցյալում նրա գործունեության հետեւանքն է: Այսպիսով` մարդու մի կյանքը ինչ-որ բանից պոկված եւ ավարտուն բան չէ, այն իրենից ներկայացնում է անցած կյանքերի պտուղները եւ միեւնույն ժամանակ ապագա կյանքերի սերմերը հաջորդական վերամարմնավորումների շղթայում:

Կյանքում ցատկեր չկան, չկան նաեւ պատահականություններ: Ամեն բան ունի իր պատճառը: Յուրաքանչյուր մեր միտքը, յուրաքանչյուր զգացմունքը եւ յուրաքանչյուր արարքը գալիս են անցյալից եւ ազդում ապագայի վրա: Քանի դեռ այդ անցյալն ու ապագան մեզանից թաքցված են, քանի դեռ մենք կյանքին նայում ենք որպես հանելուկի` չկասկածելով, որ այն ինքներս ենք ստեղծել, մեր կյանքի երեւույթները կարծես թե պատահաբար են մեր առջեւ կանգնում չգիտես թե որտեղից:

Չհասկանալով, թե որտեղից են գալիս մեր կյանքի երեւույթները` մենք դրանց “ճակատագիր”, “պատահականություն”, “հրաշք” անուններն ենք տալիս, բայց այս բառերն ընդհանրապես ոչինչ չեն բացատրում:

Միայն այն դեպքում, երբ մարդն իմանա եւ համոզվի, որ այս տիեզերական անփոփոխ օրենքն է ղեկավարում մեր կյանքի դեպքերը, միայն այդ ժամանակ կավարտվի նրա անզորությունը, եւ նա իրոք կդառնա “սեփական ճակատագրի տերը”:
Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք յուրաքանչյուր տվյալ պահին, որոշվում է արդարության խիստ օրենքով եւ երբեք կախված չէ պատահականությունից: “Պատահականությունը” տգիտության կողմից ստեղծված հասկացություն է: Իմաստունի բառապաշարում այս բառը չկա: Իմաստունը կասի. “Եթե ես տառապում եմ այսօր, դա նրանից է, որ անցյալում ես խախտել եմ օրենքը: Ես ինքս եմ մեղավոր իմ տառապանքի համար եւ պետք է հանգիստ այն տանեմ”: Այսպիսին է այն մարդու տրամադրությունը, ով հասկացել է Կարմայի օրենքը:

Չնայած օրենքն անփոփոխ է, սակայն մարդը, գիտակցորեն ուղղորդելով սեփական ներքին կյանքի ուժերը, կարող է հաջողությամբ աշխատել եւ նույնիսկ մեկ կարճ մարմնավորման ընթացքում փոխել իր Կարման:
Մարդկային Կարմայի մասին թեկուզեւ ամենաընդհանուր հասկացությունները հասկանալու համար անհրաժեշտ է նրա բարդ կազմից առանձնացնել ուժերի երեք կարգ, որոնք կառուցում են մարդկային ճակատագիրը:

Մարդու միտքը: Այս ուժը կառուցում է մարդու բնավորությունը: Ինչպիսին նրա մտքերն են, այնպիսին էլ մարդն է:
Մարդու ցանկությունը եւ կամքը: Ցանկությունը եւ կամքը, հանդիսանալով միեւնույն ուժի երկու բեւեռները, միացնում են մարդուն նրա ցանկության առարկայի հետ եւ տանում այնտեղ, որտեղ կարող է նրա ցանկությունը բավարարվել:

Մարդու արարքները: Եթե մարդու արարքները այլ կենդանի էակներին բերում են գոհություն եւ երջանկություն, դրանք նմանատիպ գոհություն ու երջանկություն են առաջացնում նրա մեջ: Իսկ եթե դրանք ուրիշներին ցավ ու տառապանք են բերում, նույնպիսի տառապանք նրան էլ կհասնի` ոչ ավել, ոչ պակաս:

Երբ մարդը լրիվ հասկանա այս երեք բաղկացուցիչ մասերը, որոնցից կազմավորվում է Կարմայի օրենքը, եւ սովորի կիրառել իր գիտելիքը, այդժամ նա կդառնա իր ապագան կերտողը, սեփական ճակատագրի տերը եւ կկարողանա այն կառուցել ըստ իր գիտելիքի եւ կամքի:

Հնդկաստանը ճշմարտության ծարավ է, ճշմարտության հասնելու ձգտում: Այն ճշմարտության, որն ապրում է յուրաքանչյուրի սրտում:

Նաիրա Մկրտչյան

Այուրվեդա

Հին Հնդկաստանի ավանդական բժշկությունը կոչվում է “այուրվեդա”, ինչը կարելի է թարգմանել որպես գիտություն կյանքի կամ երկար կյանքի մասին: Այուրվեդայի կոնցեպցիան ոչ թե հիվանդությունների բուժումն է, այլ մարդու առողջության վերականգնումը:
Այուրվեդան համալիր գիտություն է: Այն ենթադրում է ոչ միայն հաբերով բուժում, այլեւ տարբեր տեսակի մերսումներ, յուղերով բուժում, օրգանիզմի բնական մաքրման մեթոդներ:
Լեգենդի համաձայն` այուրվեդան սուրբ իմաստունների հայտնության մասն էր, որոնք Տիեզերքի մասին համընդհանուր գիտելիք են ստանում շուրջ 7000 տարի առաջ: Վեդաներում ասվում է, որ արարիչ աստված Բրահման բժշկության գաղտնիքները փոխանցում է իր օգնական-դեմիուրգներից մեկին` Դակշային: Դակշան իր հերթին դա փոխանցում է աստվածային երկվորյակ Աշվիններին, որոնք դառնում են “մեծ բժիշկներ” եւ ավելի ուշ ներկայացնում Ինդրային` որոտի աստծուն: Ինդրան էլ դա իր հերթին փոխանցում է
աշակերտներին, որոնց թվում Բհարադվաջն էր, այդ յոթ իմաստուններից մեկը:
Այուրվեդայի ոսկե դարը համընկնում է Հնդկաստանում բուդդիզմի ծաղկման հետ (մ.թ.ա. 4 դ. – մ.թ. 8 դ.): Այս ընթացքում հնդիկները էական գիտելիքներ են կուտակում մարդկային մարմնի կառուցվածքի մասին:
Այդ ժամանակի հնդկական բժիշկների գիտելիքների բազմակողմանիության մասին վկայում են 8 դ. հնդիկ բժիշկ եւ գրող Սուշրուտայի խոսքերը. “Բժիշկը, ով ծանոթ է արմատների ու խոտերի բուժիչ հատկանիշներին, մարդ է, ով ծանոթ է դանակի եւ կրակի հատկանիշներին, դեւ է, աղոթքների ուժն իմացողը մարգարե է, իսկ սնդիկի հատկանիշներն իմացողն աստված է”:
Հին հնդկական բժշկությունը այն շատ քիչ բժշկական ավանդական համակարգերից է, որն ունի նաեւ վիրաբուժության բարդ համակարգ:
Լինելով բժշկական հնագույն համակարգերից մեկը` այուրվեդան մեծ ազդեցություն է թողել արաբական եւ եվրոպական բժշկության զարգացման վրա: 7-րդ դարում այուրվեդան տարածվում է Տիբեթում, երբ Տիբեթի տիրակալ Սրոնցեն Գամպոյի անձնական բժիշկն է դառնում Բհարադվաջի դպրոցի ներկայացուցիչներից մեկը:

Այուրվեդան ոչ միայն բժշկական, այլեւ փիլիսոփայական համակարգ է: Ըստ այուրվեդայի` յուրաքանչյուր մարդ պետք է հասնի ներդաշնակության, անդադար երջանկության, այն մարդուն դիտարկում է որպես Տիեզերքի մի մաս, որի հետ գտնվում է շատ սերտ միստիկ կապի մեջ:
Հին հնդկական բժշկությունը միջոցներ է մշակել մարդու էներգիան
պաշտպանելու համար, որը ներառում է ոչ միայն առողջ ապրելակերպ, այլեւ ֆիզիկական, մտավոր, սոցիալական եւ հոգեւոր ներդաշնակություն:

Նաիրա Մկրտչյան
Նյութը պատրաստվել է
“Հնդկաստան. հեռու եւ մոտ” ծրագրի շրջանակում

Հնդկաստան …Ըստ Հայկական Հանրագիտարանի 

Հնդկաստանի Հանրապետություն

Հնդկաստանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկական օվկիանոսի ավազանում: Զբաղեցնում է Հնդստան թերակղզին, Անդամանյան ու Նիքոբարյան (Բենգալյան ծոցում) և Լաքադիվյան (Արաբական ծովում) կղզիները: Երկրի տարածքի շուրջ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են: Հնդստան թերակղզու կենտրոնում Դեկանի սարահարթն է, որից հյուսիս Ինդոս-Գանգեսյան դաշտավայրն է: Հյուսիսում վեր են խոյանում երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը՝ Հիմալայներն ու Կարակորումը: Կան քարածխի, նավթի, երկաթի, մանգանի, փայլարի, քրոմի, ցիրկոնիումի պաշարներ:
Հնդկաստանի մեծ մասում կլիման մերձհասարակածային մուսսոնային է: Առանձնացվում են կլիմայական 3 սեզոն՝ շոգ և խոնավ (մուսսոնների գերակշռությամբ), համեմատաբար զով և չորային, խիստ շոգ և չորային: Ամռանը (խոնավ սեզոն) թափվում է տարեկան տեղումների 80%-ը: Այստեղ է գտնվում երկրագնդի ամենախոնավ շրջանը. Չերապունջի բնակավայրի շրջակայքում տարեկան տեղումները հասնում են 12.000 մմ-ի:
Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Գանգեսը, Բրահմապուտրան, Ինդոսը, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
Հարուստ ու բազմազան է բուսական աշխարհը. միմյանց հաջորդում են մշտադալար ջունգլիները, սավաննաները, տերևաթափ անտառները, արևադարձային և մերձարևադարձային խառնանտառներն ու մարգագետինները:
Հարուստ է նաև կենդանական աշխարհը. կան կապիկներ, եղջերուներ, այծքաղներ, հնդկական փղեր, ռնգեղջյուրներ, վագրեր, հովազներ, հիմալայան արջեր, թռչուններ ու սողուններ: Հնդկաստանում ստեղծվել է շուրջ 50 արգելոց և ազգային պարկ (Շիվպուրի, Բանդիպուր, Տարոբա և այլն):
Հնդկաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս քարի դարում: Մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կեսին և II հազարամյակի 1-ին կեսին Ինդոսի հովտում գոյություն է ունեցել հնագույն հասարակություն, որի կենտրոններից էր Խարապպա քաղաքատեղին: Այն հայտնի էր հզոր կառույցներով, արվեստի հոյակապ նմուշներով և ուներ սեփական պատկերային գիրը:
Մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան թափանցեցին արիական ցեղերը, որոնց շնորհիվ ձևավորվեց սանսկրիտը (հին հնդկերենը), և ծագեցին համաշխարհային կրոններից երկուսը՝ հինդուիզմն ու բուդդայականությունը:
Մ. թ. ա. III դարում, Մաուրյաների դինաստիայի օրոք, ստեղծվեց միասնական Հնդկական պետությունը, որի կենտրոնը դարձավ Մագադհա պետությունը: Այն առավել հզորացավ Աշոկա արքայի օրոք:
Պատմիչների վկայությամբ` Աշոկան ծավալել է լայն շինարարական աշխատանքներ: Երկրի բոլոր փայտե պալատների փոխարեն կառուցվել են քարե պալատներ, փորվել ջրանցքներ: I դարում Հնդկաստանը բաժանված էր բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների: IV դարի սկզբին Չանդրա Գուպտա I-ը, նվաճելով հարևան երկրները, Գանգեսի հովտում ստեղծեց Գուպտաների խոշոր պետությունը: Այս ժամանակաշրջանը համարվում է Հնդկաստանի ոսկեդարը և աչքի է ընկնում իր մշակույթով, առաջին հերթին՝ ճարտարապետությամբ:
VIII դարում Հնդկաստան ներխուժեցին արաբները, և երկրում տարածվեց իսլամը: XIII դարում Հյուսիսային Հնդկաստանը բազմիցս ենթարկվել է մոնղոլ նվաճողների հարձակմանը: 1398 թ-ին Դելի ներխուժեց Լենկթեմուրը, իսկ 1526 թ-ին՝ նրա թոռ Բաբուրը, որը, Հյուսիսային Հնդկաստանի և Աֆղանստանի գրաված տարածքները միավորելով, ստեղծեց Մեծ Մողոլների կայսրությունը, որն առավելագույն ծաղկման հասավ Բաբուրի թոռ Աքբարի օրոք (1556–1605 թթ.): Այս ժամանակաշրջանում Եվրոպայից Հնդկաստան եկան առաջին քրիստոնյաները:
Հնդկաստանը եվրոպացիներին պատկերանում էր իբրև հրաշքների ու անհամար հարստությունների երկիր: Ուստի, չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրականները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան: XVIII դարում անգլիացիները նվաճեցին երկիրը և դարձրին իրենց գաղութը: Անգլիացիների տիրապետությունը տևեց շուրջ 200 տարի: Սակայն, ի վերջո, 1947 թ-ին հնդիկները ծանր պայքարում անկախություն նվաճեցին:
Հնդկաստանն աշխարհի ամենաբազմազգ և բազմալեզու երկիրն է, իսկ բնակչության թվով զիջում է միայն իր հյուսիսային հարևան Չինաստանին: Հնդկաստանում ապրում են 85 լեզվով ու բարբառով խոսող մի քանի հարյուր ազգ, ժողովուրդ ու ցեղախումբ: Պետությունը կազմված է 22 նահանգից. յուրաքանչյուր նահանգում իբրև պաշտոնական լեզու ընդունված է տեղական լեզուն (օրինակ` բենգալերենը, մարաթի լեզուն, թամիլերենը և այլն): Կենտրոնական շրջաններում խոսում են հինդի լեզվով, որն ամենատարածվածն է երկրում և ընդունված է իբրև պետական լեզու: Երկրորդ պետական լեզուն անգլերենն է:
Խոշոր քաղաքներն են Նյու Դելին, Կալկաթան, Մադրասը, Բոմբեյը:
Հնդկաստանը հակադրությունների երկիր է. արդյունաբերության արտադրության ծավալով առաջատար տեղ է գրավում աշխարհում, սակայն մեկ շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով 102-րդն է: Նորագույն տեխնիկայով հագեցած գործարանների կողքին կան փոքր արտադրամասեր, որտեղ դեռևս օգտագործվում է ձեռքի աշխատանքը:
Երկրի տնտեսության ավանդական ճյուղերին զուգընթաց զարգանում են նաև մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, էներգետիկան, քիմիական, տեքստիլ (աշխարհում հայտնի են Քաշմիրի բրդե շալերը), կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերությունը:
Երկրի տարածքի 50 %-ը մշակվում է, ոռոգման դեպքում հնարավոր է տարեկան ստանալ 2–3 բերք: Հացահատիկային մշակաբույսերը կազմում են ցանքատարածությունների 70 %-ը: Մշակում են բրինձ (տալիս է համաշխարհային բերքի 30 %-ը), թեյ, ծխախոտ, եգիպտացորեն, ջուտ, շաքարեղեգ, բամբակենի, համեմունքներ: Հնդկաստանն աշխարհի առաջատար երկիրն է մանգոյի, երկրորդը՝ ադամաթզի արտադրությամբ:
Հին հնդկական քաղաքներում պահպանվել են հզոր ամրոցներ, գեղեցիկ պալատներ ու տաճարներ: Ողջ աշխարհին հայտնի են Աջանտայի ժայռափոր տաճարների հրաշալի որմնանկարներն ու քանդակները:
Փառահեղ է Ջամին (Մարգարտյա) մզկիթը Նյու Դելիում: Այն ապշեցնում է ոչ միայն ճարտարապետական ձևերով, այլև վիթխարի չափերով. հարակից կառույցներով կարող է տեղավորել մինչև 100 հզ. մարդ:
Հնդիկները երկրպագում են բազմաթիվ աստվածների՝ Բրահմա, Շիվա, Վիշնու և Կրիշնա, աստվածացնում լեռներ, գետեր (Գանգես), բույսեր (լոտոս), կենդանիներ (կապիկ, փիղ, օձ, հատկապես՝ կով):
Հնդկաստանը շախմատի և յոգայի ուսմունքի հայրենիքն է: Այն աշխարհին հայտնի է իր առանձնահատուկ փիլիսոփայական ու կրոնական դպրոցներով, ազգային յուրահատուկ պարով, երգարվեստով ու կինոյով: Հնդիկներն են մշակել թվերի 10-ական համակարգն ու ներմուծել «0»-ն: Հանրահայտ են աստղագետ Վարահամիհիրան, գրողներ Կալիդասը, Ռաբինդրանաթ Թագորը, Ռեդյարդ Քիփլինգը, պետական գործիչներ Մահաթմա Գանդին, Ջավահառլալ Ներուն, Ինդիրա Գանդին, հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը, կինոռեժիսոր, կինոդերասան Ռաջ Կապուրը, շախմատիստ Վիշվանաթան Անանդը և շատ ուրիշներ:

Հին հնդկական վեդաներ

“Վեդա”-ն սանսկրիտ բառ է, որը նշանակում է “գիտելիք”: Վեդաները հին հնդկական սուրբ տեքստեր են կամ “աստվածային գիտելիքներ”, որոնք ներառում են.
սամհիտները` սրբազան հիմները,
բրահմանները` ծեսերի բացատրությունը, ուպանիշադները,
սուտրա-ձեռնարկները սուրբ լեզվի եւ ծեսի հետ քրմական դպրոցների աշխատանքի համար եւ այլն:

Այդ տեքստերը հազարամյակների ընթացքում փոխանցվել են բանավոր խոսքի միջոցով, իսկ այնուհետեւ` արդեն մեր թվարկությունում, սկսել են գրի առնվել: Վեդաների հին լինելն ապացուցվում է նրանով, որ դրանք գրված են սանսկրիտի այնքան հին ձեւով, որ նման այլ աշխատություն գրականության
մեջ չկա: Միայն ամենագիտուն պանդիթ-բրահմինները կարող են վեդաները բնագրով կարդալ: Վեդաների տեքստերը վերջնականորեն մշակվել եւ կազմվել են մ.թ.ա. 14դ.-ում:
Վեդաները հսկայական նշանակություն ունեն: Նախ` նրանք տանում են մեզ դեպի հին արիական կրոնի ակունքները, երկրորդ` տալիս են Հնդկաստանը հասկանալու բանալին, եւ երրորդ` տալիս են էզոտերիկ դոկտրինայի եւ բոլոր արիական կրոնների հիմնական գաղափարների ըմբռնումը: Այստեղ են ներառված հին հնդիկների գիտելիքները աստվածների, մարդու եւ զոհաբերության մասին, որը միացնում է երկրային աշխարհը աստվածայինի հետ: Վեդաներում արտացոլված են մարդու պատկերացումները շրջապատող աշխարհի, տիեզերքի, արարողակարգի, սոցիալական կառուցվածքի, էթիկական արժեքների եւ բարոյականության մասին:
Կա վեդաների 4 հիմնական գիրք` Ռիգվեդա, Սամավեդա, Յաջուրվեդա եւ Ատհարվավեդա:
Ռիգվեդան, այսինքն` հիմների վեդան, հնդարիական աստվածներին նվիրված հիմների ամենահին ժողովածուն է եւ բաղկացած է 1028 հիմնից, որոնք փառաբանում են հնդարիական աստվածների սխրանքները եւ բարեգործությունները: Ռիգվեդայում խոսվում է 330 մլն աստվածությունների մասին:

Սամավեդան երգերի վեդան է, Յաջուրվեդան` զոհաբերության ծեսի բանաձեւերի վեդան, Ատհարվավեդան` մոգական հմայախոսությունների վեդան: Այն հենց սկզբից կապված է եղել կրակի պաշտամունքի քրմերի հետ, որոնք մոգության գիտակներ էին: Նրանք տնային ծեսի հիմքն են դրել, որը մինչ օրս հինդուիզմում կարեւոր տեղ է գրավում:
Վեդան անսահմանության երաժշտությունն է, որը հնչում է հավերժ:
Հին իմաստուններն այն լսում էին եւ փոխանցում իրենց սերունդներին որպես թանկարժեք ժառանգություն:

Նաիրա Մկրտչյան
Նյութը պատրաստվել է
“Հնդկաստան. հեռու եւ մոտ” ծրագրի շրջանակում

Previous Older Entries