Այուրվեդա

Հին Հնդկաստանի ավանդական բժշկությունը կոչվում է “այուրվեդա”, ինչը կարելի է թարգմանել որպես գիտություն կյանքի կամ երկար կյանքի մասին: Այուրվեդայի կոնցեպցիան ոչ թե հիվանդությունների բուժումն է, այլ մարդու առողջության վերականգնումը:
Այուրվեդան համալիր գիտություն է: Այն ենթադրում է ոչ միայն հաբերով բուժում, այլեւ տարբեր տեսակի մերսումներ, յուղերով բուժում, օրգանիզմի բնական մաքրման մեթոդներ:
Լեգենդի համաձայն` այուրվեդան սուրբ իմաստունների հայտնության մասն էր, որոնք Տիեզերքի մասին համընդհանուր գիտելիք են ստանում շուրջ 7000 տարի առաջ: Վեդաներում ասվում է, որ արարիչ աստված Բրահման բժշկության գաղտնիքները փոխանցում է իր օգնական-դեմիուրգներից մեկին` Դակշային: Դակշան իր հերթին դա փոխանցում է աստվածային երկվորյակ Աշվիններին, որոնք դառնում են “մեծ բժիշկներ” եւ ավելի ուշ ներկայացնում Ինդրային` որոտի աստծուն: Ինդրան էլ դա իր հերթին փոխանցում է
աշակերտներին, որոնց թվում Բհարադվաջն էր, այդ յոթ իմաստուններից մեկը:
Այուրվեդայի ոսկե դարը համընկնում է Հնդկաստանում բուդդիզմի ծաղկման հետ (մ.թ.ա. 4 դ. – մ.թ. 8 դ.): Այս ընթացքում հնդիկները էական գիտելիքներ են կուտակում մարդկային մարմնի կառուցվածքի մասին:
Այդ ժամանակի հնդկական բժիշկների գիտելիքների բազմակողմանիության մասին վկայում են 8 դ. հնդիկ բժիշկ եւ գրող Սուշրուտայի խոսքերը. “Բժիշկը, ով ծանոթ է արմատների ու խոտերի բուժիչ հատկանիշներին, մարդ է, ով ծանոթ է դանակի եւ կրակի հատկանիշներին, դեւ է, աղոթքների ուժն իմացողը մարգարե է, իսկ սնդիկի հատկանիշներն իմացողն աստված է”:
Հին հնդկական բժշկությունը այն շատ քիչ բժշկական ավանդական համակարգերից է, որն ունի նաեւ վիրաբուժության բարդ համակարգ:
Լինելով բժշկական հնագույն համակարգերից մեկը` այուրվեդան մեծ ազդեցություն է թողել արաբական եւ եվրոպական բժշկության զարգացման վրա: 7-րդ դարում այուրվեդան տարածվում է Տիբեթում, երբ Տիբեթի տիրակալ Սրոնցեն Գամպոյի անձնական բժիշկն է դառնում Բհարադվաջի դպրոցի ներկայացուցիչներից մեկը:

Այուրվեդան ոչ միայն բժշկական, այլեւ փիլիսոփայական համակարգ է: Ըստ այուրվեդայի` յուրաքանչյուր մարդ պետք է հասնի ներդաշնակության, անդադար երջանկության, այն մարդուն դիտարկում է որպես Տիեզերքի մի մաս, որի հետ գտնվում է շատ սերտ միստիկ կապի մեջ:
Հին հնդկական բժշկությունը միջոցներ է մշակել մարդու էներգիան
պաշտպանելու համար, որը ներառում է ոչ միայն առողջ ապրելակերպ, այլեւ ֆիզիկական, մտավոր, սոցիալական եւ հոգեւոր ներդաշնակություն:

Նաիրա Մկրտչյան
Նյութը պատրաստվել է
“Հնդկաստան. հեռու եւ մոտ” ծրագրի շրջանակում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: