Հին հնդկական վեդաներ

“Վեդա”-ն սանսկրիտ բառ է, որը նշանակում է “գիտելիք”: Վեդաները հին հնդկական սուրբ տեքստեր են կամ “աստվածային գիտելիքներ”, որոնք ներառում են.
սամհիտները` սրբազան հիմները,
բրահմանները` ծեսերի բացատրությունը, ուպանիշադները,
սուտրա-ձեռնարկները սուրբ լեզվի եւ ծեսի հետ քրմական դպրոցների աշխատանքի համար եւ այլն:

Այդ տեքստերը հազարամյակների ընթացքում փոխանցվել են բանավոր խոսքի միջոցով, իսկ այնուհետեւ` արդեն մեր թվարկությունում, սկսել են գրի առնվել: Վեդաների հին լինելն ապացուցվում է նրանով, որ դրանք գրված են սանսկրիտի այնքան հին ձեւով, որ նման այլ աշխատություն գրականության
մեջ չկա: Միայն ամենագիտուն պանդիթ-բրահմինները կարող են վեդաները բնագրով կարդալ: Վեդաների տեքստերը վերջնականորեն մշակվել եւ կազմվել են մ.թ.ա. 14դ.-ում:
Վեդաները հսկայական նշանակություն ունեն: Նախ` նրանք տանում են մեզ դեպի հին արիական կրոնի ակունքները, երկրորդ` տալիս են Հնդկաստանը հասկանալու բանալին, եւ երրորդ` տալիս են էզոտերիկ դոկտրինայի եւ բոլոր արիական կրոնների հիմնական գաղափարների ըմբռնումը: Այստեղ են ներառված հին հնդիկների գիտելիքները աստվածների, մարդու եւ զոհաբերության մասին, որը միացնում է երկրային աշխարհը աստվածայինի հետ: Վեդաներում արտացոլված են մարդու պատկերացումները շրջապատող աշխարհի, տիեզերքի, արարողակարգի, սոցիալական կառուցվածքի, էթիկական արժեքների եւ բարոյականության մասին:
Կա վեդաների 4 հիմնական գիրք` Ռիգվեդա, Սամավեդա, Յաջուրվեդա եւ Ատհարվավեդա:
Ռիգվեդան, այսինքն` հիմների վեդան, հնդարիական աստվածներին նվիրված հիմների ամենահին ժողովածուն է եւ բաղկացած է 1028 հիմնից, որոնք փառաբանում են հնդարիական աստվածների սխրանքները եւ բարեգործությունները: Ռիգվեդայում խոսվում է 330 մլն աստվածությունների մասին:

Սամավեդան երգերի վեդան է, Յաջուրվեդան` զոհաբերության ծեսի բանաձեւերի վեդան, Ատհարվավեդան` մոգական հմայախոսությունների վեդան: Այն հենց սկզբից կապված է եղել կրակի պաշտամունքի քրմերի հետ, որոնք մոգության գիտակներ էին: Նրանք տնային ծեսի հիմքն են դրել, որը մինչ օրս հինդուիզմում կարեւոր տեղ է գրավում:
Վեդան անսահմանության երաժշտությունն է, որը հնչում է հավերժ:
Հին իմաստուններն այն լսում էին եւ փոխանցում իրենց սերունդներին որպես թանկարժեք ժառանգություն:

Նաիրա Մկրտչյան
Նյութը պատրաստվել է
“Հնդկաստան. հեռու եւ մոտ” ծրագրի շրջանակում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: